Սպասվում է համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ նշելով սպասվող տեղումների մասին:
«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում՝ բուք։
Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,- գրել է նա: