Հրապարակվել է Հայաստանի թշվառության ինդեքսը...Եվրոպայում՝ առաջինը, աշխարհում՝ երրորդը․

Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաև կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրթության և առողջապահության ծախսերն ավելի են կրճատվելու, ըստ այդմ` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները` Global Militarization Index-ի ցուցակներում հաջորդ տարի ավելի բարձր ու «պատվավոր» տեղ զբաղեցնելու համար:

Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական

համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ: Բիզնեսն աշխատում է հեռու մնալ միլիտարիզացված երկրներից ոչ միայն այն պատճառով, որ նրանք բացահայտ կամ քողարկված հակամարտությունների մեջ են լինում հարևան երկրների հետ: Նման երկրները` որոշակի օրինաչափությամբ, կոռումպացված են լինում՝ կառավարման ցածր որակով և արդարադատության բացակայությամբ: Միլիտարիզացիայի բարձր մակարդակը բացասաբար է ազդում նաև Հայաստանի քաղաքական իմիջի վրա, որովհետև արտաքին գործընկերները կասկածի տակ են դնում երկրի խաղաղասիրական նախաձեռնությունների անկեղծությունը:Սակայն Հայաստանի պարագայում միլիտարիզացիան ավելի շատ ոչ թե բովանդակային դրսևորում է, այլ աղքատության հետևանք: Խիստ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի

իշխանությունը չի կարող խնայել պաշտպանության, սպառազինության ձեռքբերման վրա, դրա փոխարեն` «խուզելով» բյուջեի այն տողերը, որոնք կրթվելու, բուժսպասարկվելու հնարավորություններ են ստեղծում մեր հասարակության համար: Սա, իհարկե, խոսում է մեր տնտեսության ստագնացիայի, ճահճացման մասին, որովհետև եթե այն բնականոն զարգանար և հումանիտար ու սոցիալական ոլորտներում պետության ծախսերը

չկրճատվեին, Հայաստանի միլիտարիզացիայի մակարդակն այսքան բարձր չէր լինի ու չէր հարուցի միջազգային կամ տեղական դիտորդների մտահոգությունները: Ինչ-որ իմաստով Global Militarization Index 2016-ը բացահայտում է Հայաստանի ոչ թե միլիտարիզացվածությունը, այլ` սարսափելի աղքատությունը:

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am