«Հրայրը և ծրագրերա արել սորոսի ֆոնդի հետ և …». Պետրոս Ղազարյան

Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

3 բան չխառնենք իրար

1 Ոստիկանությունը պետք է պատշաճ բացատրություն տա ձերբակալությունների և դրանց ձևի համար։Մեկ էլ ձերբակալման հիմք հանդիսացող զենքերը ներկայացնի։Կամ դրանց բացակայության հիմնավոր պատճառները։Կարծում եմ ԱԺ ն նույնպես անելիք ունի այստեղ։Խորհրդարանական
վերահսկողությունը այս պարագայում անհրաժեշտ գործիք է։Ոչ ոք իրավունք չունի պատասխան տալ իր չարածի համար։Ոչ ոք։

2 տեսա նախկիններից մեկը վերընշված ձերբակալությունները քաղաքական ռեպրեսիաներ էր որակել։Մի քանի տարի առաջ ,երբ ՀՀԿ նիստում որոշում էին ով կարա քաղաքականությամբ զբաղվի ով ոչ՝ իսկ դրան հաջորդեց 650 ԲՀԿ անդամների ձերբակալությունը մեկ օրում։Այդ պերսոնաժը ոչ թե ռեպրեսիաներ էր որակում այդ ակնհայտ փաստը ,այլ ողջունում էր։

Ողջունում էր մրցակից ուժի 650 անդամի ձերբակալությունը ՝հոխորտում էր շ, վիրավորում էր,սպառնում ։Էսօր ինչա փոխվել իրա կյանքում։Ինչնա ստիպել նախաձեռնել մեկ օրում 650 հոգու ձորբակալությունը, իսկ 4 մարդու 20 րոպեով ձորբակալությունը ռեպրեսիա անվանել։Էնքան պարզա,որ չարժի ասել։Իրա արժեհամակարգում ցավոք բան չի փոխվել,փոխվել է կարգավիճակը։

3 էսօրվա ինքնաբուխ իրավապաշտպանները այդ ժամանակ շատ տաք տեղավորված էին 650 մարդու մեկ օրում ձերբակալած իշխանության կողքին։Նրանք միշտ լռել են և սատարել են ցանկացած հակաօրինական գործողություն։Իրենց արժեհամակարգը նույնպես նույննա մնացել։Աշխատանք չունեն էլ։
Հասարակությանը մոլորեցնող սուտի պիարշիկները արժեք չունեն։

Օրինակ նրանցից մեկը բոլորիս վախեցնում է սորոսով՝իբր իշխանության են եկել սորոսականները ինչ որ ապոկալիպտիկ ծրագրով ։Իհարկե նա մոռանում է ասել թե քանի մարդ է նախկիններից գրանտ ստացել սորոսից ,ավելին ,հավեսով աշխատում ա իրանց հետ ձեն ձենի տված։

Էլ չասեմ թե ինչպեսա պաշտպանում Հրայր Թովմասյանին ,որը իր չափանիշներով կարկառուն սորոսականա ։Հրայրը և ծրագրերա արել սորոսի ֆոնդի հետ և գրանտ ստացել։Բայց դե կարևորը փիարնա։
Բայց նույնիսկ նման պիարշիկներին չի կարելի առանց հիմնավորման ձերբակալել։

Սպասում ենք պատշաճ բացատրությունների։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.