«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է բլոգեր Տարոն Չախոյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձել են քաղաքական դաշտում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների։ Տարոն Չախոյանի աչքից կարծես չի վրիպում ոչ մի քաղաքական իրադարձություն։
Ֆեյսբուքյան հարթակը բավական արդյունավետ օգտագործելով ՝ Չախոյանը ինքնատիպ վելուծություններ է անում և խնդիրների լուծման տարբերակներ առաջարկում։ Բավական դիպուկ էր Չախոյանի մեկնաբանությունը երկրում տիրող ատելության մթնոլորտի վերաբերյալ։
Նա շատ հստակ շեշտեց, որ դա եղել է մինչև հեղափոխությունը և դա էլ էր այն պատճառներից , որ 2018-ի հեղափոխությունը իրականություն դարձավ։ Պարզապես նախկին իշխանության ժամանակ խոսքի ազատությունը բավական ճնշված էր , և միայն հեղափոխությունից հետո ժողովուրդը կարողացավ ազատ արտահայտվել, և այդ ատելությունը նախկինների ցանած սերմերն են, որ այսօր սաղմից վերածվել են հասուն , տեսանելի և շոշափելի գործողությունների։
Անդրադարձ կատարելով Վանեցյանի վերջին ժամանակների ծավալած գործողություններին՝ Չախոյանը առանձնակի շեշտեց այն փաստը, որ այսօր նրա պահվածքը հարիր չէ գեներալի։ Եթե կա ասելիք , դրա համար կա եթեր, կա ուղիղ խոսք և պետք չէ, գեներալի ուսադիրները արհանարհելով, վերածվել սովորական ստատուս գրող շարքային քաղաքացու և նմանատիպ հարցերը ստատուսի տեսքով մատուցել հայ ժողովրդին։
Մանրամասները Live News-ի Տեսանյութում