ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այնտեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ճանապարհին Նիկոլ Փաշինյանը կանգ է առել Վարդանասար խոշորացված համայնքում, շնորհավորել տեղացիներին բանակի տոնի կապակցությամբ եւ շարունակել ճանապարհը:
Վարդենիսում վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։
Մանրամասները՝ Տեսանյութում