Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:
Մանրամասները՝ Տեսանյութում