«Ծնված, Հասակ Առած ու Զորացած …». Արսեն Սարգսյանի Շնորհավորական՝ Ուղերձը.

Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ».

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Արդեն 28 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած պաշտպանում և անվրդով է պահում մեր սահմանները: Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում մեր քաջարի տղաների համար:
 

Հպարտ եմ, որ ծառայել եմ Լեռնային Ղարաբաղում՝ առաջնագծում, որ համարվում եմ հայկական բանակի երբեմնի զինվորը, ով մեծագույն պատվով է կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը և այսօր կոչս մեկն է՝ թող որևէ հայ պատանի չխուսափի ծառայությունից, թող յուրաքանչյուրը իր ավանդը ներդնի բանակի շենացման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված բազում տարիներ...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.