«Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. վայր եմ դնում մանդատս…». Հենրիկ Հարթենյան

Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Այս արարքը բուռն քննադատությունների առարկա դարձավ, «Իմ քայլը» խմբակցությունն էլ արարքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ և այսօր արտահերթ նիստ հրավիրեց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.