Ինչո՞ւ են Ոստիկանության Երևանի վարչության պետին «Կոմիսար Կատանի» անվանում

Armdaily.am-ը գրում է. հունվարի 24-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամանով ոստիկանության ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։

 

Նորանշանակ պետի կենսագրությունը

Ծնվել է 1976թ. հուլիսի 11-ին Երևան քաղաքում:
1996 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցը:
1996-2007թթ. Երևանի Շահումյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:
2007-2008թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ /մարդու դեմ ուղղված և գույքային հանցագործությունների դեմ պայքարի/ վարչության 1-ին /մարդու կյանքին և առողջությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարի/ բաժնի ավագ օպերլիազոր:
2008-2011թթ. Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժնի 6-րդ /պետական և անձնական ունեցվածքի հափշտակության դեմ պայքարի/ բաժանմունքի պետ:
2011-2012թթ. Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2012-2012թթ. Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ:
2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Մեծամորի բաժնի պետ:
2014-2015թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Հրազդանի բաժնի պետ:
2015-2016թթ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետ:
2016-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
2016-2017թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնի պետ:
2017-2017թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ:
2017-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ:
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
2019-2020 թթ․ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2020 թ. հունվարի 23-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Ինչու «Կոմիսար Կատանի»

Լրատվամիջոցների փոխամցմամբ՝ Գասպարյանը Ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ, գործին գիտակ, ու նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» մականվամբ, քանի որ նա աշխատանքում միշտ իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ «օպերատիվնիկ», շատ դեպքերում նրա աշխատանքները նմանացրել են իտալական հայտնի «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Միքելե Պլաչիդոյի «Կոմիսար Կատանիին»։

Նշենք, որ իտալական «Ծովահրեշը» հեռուստասերիալը պատմում է իտալական իրավապահ և դատական մարմինների, սիցիլիական մաֆիայի, ինչպես նաև իշխանության վերին օղակներում կաշառակերության դեմ պայքարի մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.