Սոֆյա Հովսեփյան vs Հրայր Թովմասյանի դուստր. Նոր Բացահայտումներն ու Հետևանքները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրելու այս հարցը քննարկելու համար:

Եվ երեկ ՔՊ վերահսկող հանձնաժողովի կողմից դատապարտող հայտարարությունը կիսվում էին նաև առանձին անհատներ, պատգամավորներ:

Եվ հետաքրքիր է, որ հայտարարությունով կիսվել էր անգամ իշխանական խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում արարքը եւս խիստ քննադատվել էր, սակայն այսպիսի հետևանքներ չէր ունեցել:

Բանն այն է , որ դա հակադարձելով իր խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, գրել էր . Ամուսնացիր, կանցնի: Իհարկե, նրա այս գրառումը ևս քննադատվեց և նրա հետ զրուցել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն երեկվա դեպքն ավելի բուռն արձագանք գտավ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am