«Ինչո՞ւ այն ժամանակ չէիք ըմբոստանում վարչապետի դեմ…». Արսեն Սարգսյանը՝ Արթուր Վանեցյանին

Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Արթուր Վանեցյանի գրառմանը.

Էն պատվով գեներալին ասեք՝ երեկվա ասուլիսից, այսօրվա գրիչի պատմությունից և քիչ առաջ իր կողմից արված գրառումից հետո (գրառումը՝ ստորև) մնում է հարցնել՝ ինչո՞ւ այսքան ակտիվ չէիք ԱԱԾ պետի պաշտոնավարման ընթացքում, ինչո՞ւ այն ժամանակ չէիք ըմբոստանում վարչապետի դեմ. չէ՞ որ շարքային ուսուցիչ կամ ԺԵԿ-ի պետ չէիք, այլ՝ ամենապատասխանատու կառույցի ղեկավար և ի վերջո՝ այսքան ծամծմելու փոխարեն ազնիվ կլիներ միանգամից ասել այն, ինչի մասին իբրև թե համեստորեն լռում եք:

Արդեն ապացուցել եք, որ գեներալի ուսադիրների նկատմամբ հարգանքը ընդամենը խոսքեր էին, ձեր ներկայիս պահվածքը դրա վառ ապացույցն է:
Ի վերջո՝ այսօրվա նրբանկատ Վանեցյան ժամանակին «պարում էր կամրջի վրա», միայն թե դուր գար նույն վարչապետին, որի մասին այսօր բարբաջում է: Իսկ բարբաջանքի մեկնաբանությունները թողնում եմ առանց մեկնաբանության.....
https://twitter.com/ArturVanetsy…/status/1221445096077516801

Нет описания фото.

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.