ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում ընթացող մամուլի ասուլիսը շարունակվում է: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու մինչեւ այժմ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ղեկավարում են տնօրենի եւ պետի պաշտոնակատարներ:
«Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին ու Արման Սարգսյանին նշանակել եմ ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներ, ես երկուսին էլ ուղեկցել եմ աշխատասենյակներ եւ ասել եմ՝ Դուք կաշխատեք այստեղ, եւ ասել եմ, թե ինչու եմ այդպես վարվում:
Ես ասել եմ՝ Ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Հիմա դուք օրենքով սահմանված 6 ամիս աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը: Այսօր ՀՀ ոստիկանության, ԱԱԾ համակարգի եւ վարչապետի ինստիտուտի միջև կա լիակատար վստահություն»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur TV-ի տեսանյութում