Տեսախցիկը Երևանում՝ արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանն, իր վարած КамАЗ մակնիշի, ՊՆ համարանիշի ավտոմեքենայով, թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները Shamshyan.com-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.