Անհայտ անձը զինված ներխուժել էր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն և պահանջներ էր հնչեցնում։Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին։Մեր ձեռքի տակ է հայտնվել զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներխուժելու պահը։
«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը ։
Նշենք, որ ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակոցներ է արձակել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Մանրամասները -ի Տեսանյութում