Բացառիկ Կադրեր. Արման Սարգսյանն անձամբ ուղեկցում է կրակոցներ արձակած անձին իր մեքենայի մոտ

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը ։

Նշենք, որ ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակոցներ է արձակել։  Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.