Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ նախնական, բայց դեռևս չհաստատված տվյալներով, ներսում մեկ կամ երկու հոգի է պատանդ վերցված:
Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:
ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները:
Մանրամասները ուղիղ եթերում