«Պիտի հստակեցվեն խաղի կանոնները, որովհետև այս մթնոլորտը … Հիմա այդ դեպքում մեր հայտարությունններն ու ձևակերպումներն ինչո՞ւ ալեգորիաներ չեք որակում, մենք պետք է մշակենք էթիկայի կանոններ, ես անձնապես չեմ պատրաստվում հանդուրժել այս ամբիոնից որոշ պատգամավորների՝ իմ հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները, որոշների վերաբերյալ պատրաստվում եմ սկսել իրավական գործընթաց, իմ անձի հանդեպ անվտանգության ռիսկեր եմ տեսնում, կարծում եմ՝ մենք պիտի կա՛մ միասին որոշենք բարեկրթության սահմանները, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ խորհրդարանի աշխատանքները կազմալուծվելու է»,- ԱԺ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, քվերակությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը հիշեց երեկ մեծամասնության կողմից իրենց նախաձեռնությունը տապալելու դեպքը ու մեղադրեց ԱԺ նախագահին:
Արարատ Միրզոյանը նշեց.«Քանի որ անկեղծ խոսակցության պահ ունենք, պիտի ասեմ, որ լավ կլինի՝ խաղի կանոնները պահպանեն բոլորը, գուցե մտաբերեմ դեպքեր, երբ ասվի հետաքրքիր խաղաղասիրական բան, բայց ասողը դռնից այն կողմ բոլորովին այլ հրապարակային հայտարարություն անի, պետք է յուրաքանչյուրն իր»:
Շատերն էին ձայն խնդրում վարման կարգով, ԱԺ նախագահը հայտարարեց, որ յուրաքանչյուր խմբակցությունից մեկին կտա խոսելու իրավունք և ձայնը փոխանցեց Անի Սամսոնյանին, ով ասաց.
«Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և բարձր լեգիտիմ ձայների գլխապտույտից կարող եք մոտենալ այդ ամբիոնին, այնտեղից վիրավորել, նվաստացնել ընդդիմությանը, հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին ու որոշեք, որ պետք է խելոք նստի ընդդիմությունն ու հանդուրժի, ուրեմն մոլորության մեջ եք: Պարո՛ն Միրզոյան, իսկ եթե խոսում ենք հանրային օգտակար երևույթներից ու նախաձեռնություններից, ապա առաջինը ուղղված է ձեր խմբակցությանը, որը երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»:
Մանրամասները Factor tv-ի Տեսանյութում