Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարում զոհվել է Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը: Վերջինիս Toyota Land Cruiser-ը ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ-ին:
Փոխվարչապետը մեկնում էր Տալաս, որպեսզի ստուգեր ընտրատեղամասերի պատրաստվածությունը հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Վթարի արդյունքում՝ բացի Ջումակադիրովին, տեղում մահացել են նաև նրա վարորդն ու օգնականը: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը
կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակած գոտի: Ջումակադիրովը փոխվարչապետ էր նշանակվել օգոստոսի 26-ին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com