Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հերթական նիստը: Մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը:
Այս պահին քննարկվում է սպանդանոցների կառուցման հարցը: Հնարավորություն ունի՞ համայնքապետարանը նախաձեռնել սպանդանոցների ստեղծումը: Այս հարցի պարզաբանումը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ ամբիոնից պաշտպանեց սպանդանոցների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
«Կառավարությունն ասում է, որ այլևս ԳՈՒՄ-ի և նմանատիպ այլ շուկաներում տավարի մսի անվան տակ չի վաճառվելու սատկած անասունի միս, ձիու միս, էշի միս, գոմեշի միս և այլ կենդանիների միս»։
Նա ասաց, որ սպանդանոցները պարտադիր դարձնելով կառավարությունը փորձում է ապահովել, որ բնակչության կողմից գնվող միսը լինի առողջ, մորթված լինի սանիտարական կանոնների պահպանմամբ և այլն։ Իսկ հիմա, ըստ նրա, որոշ մարդիկ մորթն իրականացնում են 100-1000 տարի առաջվա մեթոդով՝ ծառի տակ, հողի վրա, առանց սանիտարական կանոններ պահպանելու։
Մանրամասները ArmLur TV -ի տեսանյութում