ՀՀ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն ընդհատվեց բուռն լեզվակռվով: ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ միջադեպին անդրադարձավ պատգամավոր Արփի Դավոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորների ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից:
Նա, մասնավորապես, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետեւյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական միջոցները: Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հեռացվում են մինչեւ այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքներից: Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարոմը»:
Ավելի ուշ Գեւորգ Պետրոսյանը փորձել էր մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել:
Մանրամասները armtimes.com-ի տեսանյութում