«Հավաստի կասկած ունեմ, որ հաջորդ զոհը…». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀԱՎԱՍՏԻ ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԶՈՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Հերթով ասպարեզից վերանում են այն պաշտոնյաները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Սերժ Սարգսյանի մութ գործերին:
Արդեն կյանքից հեռացել են Սերժ Սարգսյանի երեք խորհրդականները, ովքեր զբաղեցրել են պաշտոններ ուժային համակարգում, Գագիկ Պողոսյան( ՊԵԿ նախագահ), Գևորգ Մհերյան(Փոխոստիկանապետ ), Գյորգի Կուտոյան(ԱԱԾ տնօրեն ):
Կյանքից հեռացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանև և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ նախկինները վերացնում են հիմնականում իրենց ծառայած ուժայիններին:

Այս տրամաբանությամբ, պետք է որ հաջորդ <<ինքնասպանություն>> գործողը լինի ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը:
Վերջինս տարիներ շարունակ Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ գործեր է սարքել քաղաքական և տնտեսական գործիչների նկատմամբ, դատապարտել և ունեզրկել նրանց:
Վահրամ Շահինյանը առավել ակտիվ ներգրավվեց վերը նշված գործառույթներին 2013թ-ից սկսած, երբ ինքը նշանակվեց ՀՔԾ պետ, իսկ աստղային ժամը սկսվեց, երբ Գլխավոր Դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը:
Այս երկուսը Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ, անմեղ դատապարտեցին և ունեզրկեցին հազարավոր մարդկանց, բանտերը ուղարկեցին հարյուրավոր ընդիմադիրների:
Հենց այս երկուսի օրոք կարճվեցին Միհրան Պողոսյանի, Բուլկի Արամի գործերը, դատապարտվեցին Սասնա Ծռերը, Սարի թաղի ըմբոստացած քաղաքացիները,հեղափոխության օրերին ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և այլ հեղափոխականներ:

Տրամաբանական է, որ եթե Վահրամ Շահինյանը խոսի, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև հանցավոր կլանի շատ անդամների համար:
Ըստ այդմ կառաջարկեմ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին, պատերի տակ իր իմացած տեղեկությունների մասին շշուկով խոսալու փոխարեն, առանց հապաղելու վաղը այցելել ՀՔԾ և տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, այնուհետև խնդրել, որ իրեն կալանավորեն, հակառակ դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքով մեծ է հավանականությունը, որ հաջորդ <<ինքնասպան>> լինողը հենց ինքը լինի՝ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը:
Ի դեպ այս խոսքերս վերաբերվում են նախկին հանցավոր ռեժիմի բոլոր կատարածուներին:
Ձեր անվտանգության երաշխավորը բանտն է և ինքնախոստովանական ցուցմունքը:

Արտակ Գալստյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.