Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.
«Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված, 1-3սմ, ոչ ավելի».- գրել է Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։