Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հոգեհանգստին

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին։

“Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային”,– նշված է ցավակցական տեքստում:

Նախկին նախագահը նշել է, որ Կուտոյանի մահվան քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի հասարակության ակնդետ հսկողության ներքո”։

Լրատվամիջոցների տվյալներով, Սերժ Սարգսյանը ծանր է տարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը։

 

Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.