«Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին

Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,-նշեց նա։

Մանրամասները ՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.