Պարույր Սևակի փողոցում գտնվող շենքի հարևանները պնդում են, որ հունվարի 17-ին շենքում հրազենային կրակոցի ձայն չի լսվել, տարօրինակ դեպք ևս չի եղել, իսկ ԱԱԾ նախկին պետի մահվան մասին տեղեկացել են համացանցից:
Հունվարի 17-ի ժամեր շարունակ իրականացված քննչական գործողություններից հետո պարզվել է, որ 2019-ի դեկտեմբերի վերջին Կուտոյանը միայնակ այցելել է իր բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել:
ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է ինքնասպանության հասցնելը։ Կուտոյանի մահվան դեպքով դեռևս քննություն է իրականացվում։
Մանրամասները 24news.am-ի Տեսանյութում