«Իրար հաջորդող մահերը ցնցումներ են առաջացնում։ Այսքան զուգադիպություններ չեն կարող լինել։ Կարծում եմ, որ առաջիկայում սա շարունակություն կունենա»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը։
«Լուրեր են շրջանառվում, որ կան պատվերներ։ Դեկտեմբերին ինձ ասել էին, որ կա նման վտանգ։ Անգամ այդ վտանգի ուղղվածությունը մի փոքր մեզ էին շրջում` ինձ և Անդանիկ Քոչարյանին։ Ասում էին՝ «զգու՛յշ եղեք»։ Չգիտեմ՝ այդ պատվեր տվողներն ովքեր են, բայց կոնկրետ ես «Մարտի 1-ով» եմ առնչվում, և կարող եմ մտածել՝ ովքեր են մեզ իրենց թշնամին համարում»,- ասել է նա։
Մանրամասները 24TV-ի տեսանյութում