«Բարոյական օրենքներից զուրկ այդ արարածին տեղյակ պահեք, որ իր մկկոցը...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր հերթական հանդիպմանը մտնելուց բառացիորեն րոպպեներ առաջ հասցրեցի կարճ գրառում անել, հիշեցնել 2 օր առաջ արված չարագուշակ կանխատեսումս ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի շուրջ նկատվող »զոհի դաշտի» /գիտական տերմին է/ մասին:

Հիշեցնեմ, որ նախկին երկու նախագահներին ծառայած ու ծառայող Կոնստանտին Տեր-Նակալյանի Բլոգնյուզ կայքը, նախկին իշխանություններին սատարող խմբեր, ֆեյքեր ՚՚ակնարկ-մտահոգություն՚՚ էին հայտնել, թե Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում, որովկետեւ Փաշինյանի մասին շատ բան գիտի ու սկսել է/կսկսի խոսել…

Երկրամաս կայքն էլ ընտգծել էր, թե որքան վտանգավոր է Վանեցյանը Փաշինյանի համար… Առնվազն դիլետանտ է պետք լինել չհասկանալու համար, թե այս ամենի տողատակն ինչ է….

Այդ հիշեցման հետ այլաբանորեն գործածել էի Մաֆիա խաղի արտահայտություն, որ կարծես թե ՚՚մաֆիան՝ սեւերը գիշերը փոխել են -ոհին-թիրախին ու վերացրել Կուտոյանին։ Երրորդ նախադասությունը եղել է ցավակցությունս Կուտոյանների ընտանիքին։ Երեք նախադասություն, ոչ մի հեգնանք, ոչ մի ավել բան։

Այլ բան չէր էլ կարող լինել. կյանքից հեռացել է երիտասարդ մարդ, սիրելի որդի, հայր, ամուսին, ընկեր: Բայց արի ու տես, որ երկրորդ նախագահին նվիրված բարոյական օրենքներից զուրկ մի արարած անցած ժամերին փորձել է գրառումս իր որակի շրջանակներին ներկայացնել որպես երիտասարդի մահվան շուրջ խրախճանք կամ հեգնանաք ու այն վավերագրել սեփական ընտանիքին նկարագրող բարոյականությամբ, հավանաբար կարծելով, թե ես էլ իր հարամ կաթից եմ կերել…

Խրախճանքին լայքերով ու մեկնաբանություններով մասնակցել էին բյուջեագողեր, պիցցայակերներ ու այլք…

Ուրեմն կրկնում եմ. ինձ համար հանցագործություն կազմակերպող, առավել եւս նման զազրելի, իրականացնող ցանկացած մեկը սեւ է, մաֆիա է։ Եթե այդ բարոյական օրենքներից զուրկ շրջանակը, որը 2 օր արաջ ԱԱԾ պետի շուրջ զոհի դաշտն էր ստեցծում, ավելի ստույգ գիտի սեւական շրջանակին, ապա դա պետք է առաջին հերթին հետաքրքրի նախաքննական մարմնին։

Իսկ կոնկրետ բարոյական օրենքներից զուրկ այդ արարածին տեղյակ պահեք, որ իր մկկոցը դատարանում ենք լսելու։

Կրկին ու կրկին խորին ցավակցություններ Կուտոյանների ընտանիքին այս անպատկերացնելի կորստի ու վշտի կապակցությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.