Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության դեպքի վայր եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նրան ոստիկանները ներս թողեցին։ Այժմ նա կանգնած է այդ շենքի բակում և լաց է լինում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել:
«Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք եկել են դեպքի վայր, կինն է հայտնաբերել ամուսնու դին»,- ասաց նա:
Մելիքյանն ասաց, որ զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, աշխատանքների ավարտին պարզ կլինի՝ քանի՞ հրազենային վնասվածք է ստացել նա: Մելիքյանը հայտնեց, որ ինքը դեպքի վայրում չի եղել, որ ավելորդ հետքեր չթողնեն: Նա տեղեկացրեց՝ հարևանների հետ դեռ չեն խոսել, սակայն տարածքը տեսախցիկներով կահավորված է, որ որևէ տեղեկություն չկորցնեն:
Մանրամասները AD TV-ի Տեսանյութում