ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել:
«Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք եկել են դեպքի վայր, կինն է հայտնաբերել ամուսնու դին»,- ասաց նա:
Մանրամասները՝ Տեսանյութում