Քիչ առաջ վարչապետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Այդ ընթացում Ապրիլյան պատերազմի մասնակից, «Դիրքապահ» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը բողոքի ակցիա էր իրականացնում ՔՊ գրասենյակի դիմաց։
Հանդիպումից հետո վարչապետը դուրս գալով շենքից չցանկացավ լսել Մանուկյանին։
«Պրն վարչապետ, մի գնացեք, ես Ձեզ բան պիտի հանձնեմ։ Այ տենց կգնաք, որովհետև չեք ուզում լսել ճշմարտությունը։ Ուրիշ ժամանակ կանգնում էիք, դե այ տենց փախեք»,- ասաց «Դիրքապահ» ՀԿ նախագահը։
Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը պնդեց, որ սորոսական ուժը իրավունքներ է ոտնահարում։
«Ասում են՝ ազատություն, ազատություն, դե որ էդքան ազատություն քարոզող եք, գնացեք մի հատ առաջնագիծ, նոր եկեք ասեք՝ ազատություն ենք ուզում։ Ապրիլյանի տղերքի անունից եմ ասում, ինչ ասում եմ, ասում եմ մեր տղերքի անունից։ Մենք գնացել էինք նաև կառավարության շենքի դիմաց, բայց էս մարդիկ ուղղակի չեն ուզում մեզ լսեն։ Ընտանիքում կինը կարա մի 20 հոգու հետ ազատ «լինել» ու իրանք ուզում են դա դարձնել չգիտեմ ինչ։ Մեր սրբությունը վտանգի առաջ է դրված, իշխանության հետ գործ չունեմ, բայց իրանց մեջ կոնկրետ մարդիկ կան, որոնք այլասերումը տարածում են»,-նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ Տեսանյութում