Արթուր Վանեցյանը Նոր գրառում է կատարել

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադառռնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար 6 օր առաջ են գումար փոխանցել, ասել էր, որ նման բան չկա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.