«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ Նովա փողոցում գտնվող գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Ժամանելով գրասենյակ՝ նա ձնագնդիով հարվածեց լրագրողներին եւ ի պատասխան հարցի՝ ինչ հարցեր են քննարկվելու՝ ասաց. «Սովորական»: Թե որն է հանդիպման նպատակը, չի հայտարարվել:
ՀՀ վարչապետը երեկ հանդիպել էր նաեւ Երեւանու ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ: Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպել էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:
Շուրջ 2 ժամ տեւած հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, եւ իրենց գործողությունները համադրելի դարձնել նախարարության հետ։
Մակունցը հայտնել էր նաեւ, որ առաջիկայում հանդիպում են նախատեսում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։
Մանրամասները՝ Տեսանյութում