«Այս ազգադավ ծրագիրը մշակվել է Սորոսի գրասենյակում, որպեսզի հանձնեն Արցախը…». Պետրոս Ղազարյան

Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ձյուն է գալիս։ Առաջարկում եմ վաղվա թեման նվիրել ձյանը։

Քաղաքապետարանի ձյուն մաքրող մեքենաները ողջ գիշեր մաքրել են վերջապես տեղած ձյունը որպեսզի կոտրեն ձյան հետ խաղալու մեր ազգային երազանքը։

Ինչպես տեղեկացնում է ինտելեկտուալ և ազնիվ կայքերի կոնգլոմերատը այս ազգադավ ծրագիրը մշակվել է Սորոսի գրասենյակում որպեսզի ընկճելով մեր դիմադրողականությունը կարողանան հանձնել Արցախը,

որի ճանապարհին կանգնած է Հրայր Թովմասյանը որի սանիկներին պատվերով ձերբակալել են ծննդատները փակելու ծրագրից շեղելու համար, քանի որ գարդասիլը արդեն սրսկել են և շուտով պարզ կլինի որ ծնունդներ չեն լինի:

հետևաբար և միս ուտող չի լինի,դրա համար էլ բացել են սպանդանոցները, բայց քանի որ միս ուտողներ չեն լինելու ըստ նույն կայքերի այդ սպանդանոցներում Սորոսի հրամանով կտրատելու են Արցախը հանձնելու հարցում ռեժիմի ընդդիմախոսներին,

որոնց զգալի մասին մեկուսացնելու համար ընդունել են բալային համակարգը որ վերջիններս զրկված լինեն վարորդական իրավունքից և արագ տեղաշարժվելու հնարավորությունից, իսկ այդ հնարավորությունից արդեն զրկված է մեր բանակը,  որի զինվորները այնքան կուշտ ու համով բաներ են կերել հեղափոխությունից հետո ,որ կորցրել են մարտունակությունը և զգոնությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.