Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: Թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:ArmDaily.am-ի նկարահանող խումբը նույնպես «ROOMZ» սրճարանում է: Նշենք, որ սրճարանի բոլոր տեղերն արդեն զբաղված են, հիմնական հյուրերն են Տաթևիկ Ռևազյանի ընկերներն ու որոշ պաշտոնյաներ:
Մանրամասները ArmDaily.am-ի Տեսանյութում