«Որտե՞ղ է երեխաս…». երեխայից զրկված ծնողը՝ Ռազմիկ Աբրահամյանին

Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտեցավ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին և մի քանի հարց ուղղեց։

Նա հարցրեց՝ որտե՞ղ է իմ երեխան, Աբրահամյանը պատասխանեց․ «Գնացեք, հետազոտեք, գտեք»։ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը կոչ արեց վերջացնել խոսակցությունը։ Կարգադրիչները լրագրողներին արգելեցին նկարահանել ընթացքը:

Մանրամասները՝ Factor.am-ի Տեսանյութում:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.