Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումը վերացվեց:

Քիչ առաջ  վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Վերջինս հայտնեց, որ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով: Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Դատախազը միջնորդեց վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը՝ ընտրելով այնպիսի խափանման միջոց, որը կապահովվի Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում: Միջնորդությանը միացել էր պաշտպանական կողմը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com