«Հավատարիմ մնալ ՄԱՐԴ Կոչմանը և…». Արսեն Սարգսյան

Ֆեյսբուքյան իր էջում Լրագրող -իրավաբան Արսեն Սարգսյանը գրառում է կատարել

Պարզ է, որ մարդու ծնունդը աստվածային է: Հիշենք Աստծու խոսքը, երբ ամեն օր մի բան էր ստեղծում. «Աստված տեսավ, որ լավ է: Աստված օրհնեց…» թող լինեն: Ուրեմն Աստծու ստեղծածները բարի էին, իսկ մարդը վեր էր դրանցից, քանի որ` «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց և մարդն եղավ կենդանի էակ» :

Որով Աստված մարդուն օժտեց խելքով, կամքով, խղճով ու Իր հոգին փչեց նրա մեջ: Մարդը սրանցով է տարբերվում կենդանիներից:
Նշանակում է`
ա. Մարդ լինել այս աշխարհում` մի շնորհք է.
բ. Իբրև մարդ ապրելը` քաջություն պահանջող պայքար է.
գ. Իսկ մարդ մնալը և մարդ մեռնելը` հաղթանակ է:
Իրապես մարդ ծնվելը մեզանից կախված չի, իսկ մարդ մնալը, ապրելը, ստեղծելը, բարի կամ չար գործեր կատարելը՝ մեզանից է կախված: Ուստի, բոլորս մարդ ենք այնքան ժամանակ, ինչքան որ գիտակից ենք մեր կոչմանը և տերն ենք մեր արժանապատվությանը:

Հրապարակել է նկարը և գրել է.   

 

На изображении может находиться: 2 человека, в том числе Arsen Sargsyan, люди стоят и в помещении

Իմ և մեր խմբագրության կողմից խորհին շնորհակալութուն ենք հայտնում ձեզ բարեգործության և մեր ժողովրդին աջակցելու համար։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքներին։
Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ եմ ես՝ «Ազդարար Բացահայտ լուրեր»-ի Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը և մեր ողջ անձնակազմը և մեզ հետ է Գյումրու ՊՕԱԿ ծերերի և հաշմանդամանդամների տուն ինտերնատի բնակիչ՝ Գագիկ Ժորայի Սիմոնյանը, որը արդեն մոտ 3 ամիս է հյուրընկալում է մեր խմբագրությունում։ Հայտնում եմ ձեզ, որ Գյումրու ՊՕԱԿ-ի տնօրեն ՊՐՆ. Nerses Margaryan -ի աջակցությամբ Գագիկի աչքի մեկը՝ վիրահատել էին Գյումրիում՝ խորհին շնորհակալություն ենք հայտնում։

Իսկ այսօր մեր իսկ աջակցությամբ նույն Հայկական Ակնաբուժության նախագիծ բարեգործությանը դիմելով վիրահատեցին Գագիկ Սիմոնյանի մյուս աչքը։ Մեկ անգամ ևս խորհին շնորհակալություն ենք հայտնում Հայկական Ակնաբուժության Բարեգործական կազմակերպության տնօրեն Եղիազարյան Նունեյին , բժիշկներ՝ Ասատուր Հովսեփյանին, Կարապետյան Լիլիթին, Ղազարոսյան Աստղիկին, բուժքույրեր՝ Նազարյան Երանուհուն և Բաբայան Անահիտին։ Բժիշկ՝ Ասատուր Հովսեփյանի հետ հարցազրույցում հարցս հղղեցի իրեն թե դուք կարող եք պատասխանել իմ հարցին մոտավորապես քանի անապահով մարդկանց եք աջակցել և վիրահատե՞լ.
_ Բժիշկ Ասատուր Հովսեփյանը պատասխանեց մոտավոր՝ 20 հազարից ավել քաղաքացու։
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում...
Խնդրում եմ ձեզ մարդիկ սիրե՛ք և Հարգե՛ք միմյանց, միշտ առողջ եղեք Իմ Հայ ժողովուրդ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.