ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեից. նրա հարցաքննությունը ավարտվեց: Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակում է նա հարցաքննվել, վարչապետը պատասխանեց, որ այդ մասին հաղորդագրություն կլինի, հիմա չի կարող պատասխանել, ժամանակ չունի:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլին էլ, դարձյալ վարչապետության շրջանում, վկայի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր դատարանում: Նա այցելել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եւ որպես վկա հարցաքննվել «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին, տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակում:
Մանրամասները՝ Տեսանյութում