ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը ներկայանում է Քննչական կոմիտեի առաջին հրավերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հարցաքննվում է քննիչի առանձնասենյակում: Սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ երկրի ղեկավարը ներկայանում է Քննչական կոմիտեի առաջին հրավերով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար քննիչի առանձնասենյակից եւ հավելելով, որ «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»:

Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետը այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում.

«Իսկ թե կոնկրետ որ գործի շրջանակներում, թույլ տվեք այս պահին չբացահայտել»,-նշեց Հարությունյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.