Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղադրել է Ryanair ավիաընկերության կողմից առաջին Միլան-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի նկարն ու կատարել հետևյալ գրառումը
«Եկան, եկան՝ խնամոնք եկան:)))»
Միլանից Երևան «Ryanair»-ի առաջին ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանում օդանավը դիմավորեցին ջրաշիթերով:
Չվերթը հետաձգվել էր մի քանի ժամով, քանի որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել էր գործադուլ՝ 4 ժամ տեւողությամբ: Ուշացումներ լինելու են միայն այսօր, մյուս չվերթների մասին ավելի ուշ տեղեկություն կհաղորդի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Հիշեցնենք, որ ուշացումների հետեւանքով այսօրվա «Ryanair»-ի Երեւան-Միլան չվերթը իրականացվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին:
Հռոմ-Երեւան օդանավը Հռոմի օդանավակայանից այսօր կմեկնի տեղական ժամանակով ժամը 17:00-ին, իսկ Երեւան-Հռոմ օդանավը՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին:
Մանրամասները՝ Տեսանյութում