Երգիչ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը Para TV- եթերում այսօր անդրադարձել է հասարակության շրջանում տարածվող ատելության խոսքին և իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանություններին:
«Ո՞ւմ հետ վիճեմ. տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ, ով նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ փայլուն մարտական ուղի անցած իմ ավագ ընկերոջ նկարի տակ գրում «թաղեմ քեզ», ի՞նչ անեմ այդ կնոջ հետ, վիճե՞մ:
Հղի տղամարդիկ, փորիկներով, ովքեր ծաղրում են իմ գիրությունը: Ֆոտոներ ունեմ: Մի օր, երբ էս ամեն ինչը վերջանա, կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»,- ասել է Պետրոսյանը:
Մանրամասները PARA TV-ի տեսանյութում