«Սրանից հետո կլսեք միայն իմ երգերը, եթե համերգներ լինի՝ գովազդները․․․». Նունե Եսայան

Մի քանի օր է ինչ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ անհայտ պատճառներով  չեղարկվել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունեն Եսայանի՝ Փարիզում կայանալիք մենահամերգը:

armday.am կայքն, անդրադառնալով թեմային, նշել է, որ  փորձել է  տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալ Նունեն Եսայանից: Նա  ասել է, որ իր վերջին հարցազրույցից հետո որոշել է ընդհանարպես չխոսել:

«Ես հիմա ոչինչ չեմ ասի, միայն կասեմ, որ ոչ մեկի ոչ մի բան չեմ ասելու: Դուք սրանից հետո կլսեք միայն իմ երգերը, եթե համերգներ լինի՝ գովազդները»,- ասել է նա:

Նունե Եսայանը նաեւ փոխանցել է , որ եթե ասելիք ունենա այն իր երկրպագուներին կտեղեկացինի սոցիալական ցաների միջոցով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.