«Ներքաղաքական գործընթացների 90 տոկոսը ըստ էության քարոզչություն է, և ահավոր հզոր քարոզչական արշավ է սկսվել իշխանությունների դեմ, այդ թվում՝ ընտանիքի անդամների դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե այդ արշավի նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազեցումն է, ապա նախկին իշխանությունները դրանից որևէ օգուտ չունեն. «Նրանք քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելու ոչ մի շանս չունեն, և մնում է միայն հեղաշրջումը: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հիպոթետիկ այդ հեղաշրջման քարոզչական նախապատրաստությունն է:
Իսկ քարոզչության նպատակն այն է, որ եթե իրենց հաջողվի այդպիսի բան անել, իշխանությունները հանրային հզոր աջակցություն չունենան, և իրենց ծրագրերը հաջողվեն»:
Արմեն Բաղդասարյանը նշեց, թե ինչու իշխանությունները գնացին «թավշյա» ճանապարհով. «Եթե իշխանությունները գնային բոլորին պատժելու ճանապարհով՝ առանց բացառության, ապա մարդ չէր մնա, և կալանավայրերը կլցվեին: Իշխանությունները չեն գնացել դրան՝ փոքր-ինչ միամիտ հույս ունենալով, որ դա նախկին իշխանությունների համար դաս կլինի՝ նրանք կսսկվեն, վեր կընկնեն իրենց տեղերը և շատ չեն խառնվի: Ըստ երևույթին նրանք ճիշտ չհասկացան դա. սկզբում ավելի թույլ, հետո ավելի ու ավելի համարձակ, հետո չափազանց համարձակ և հանդուգն սկսեցին այդ քարոզչությունն իրականացնել, հավակնություններ դրսևորել»:
Այն, որ այս ամենում Արթուր Վանեցյանին փորձում են առանցքային դերակատարում վերագրել, կամ ինքն է փորձում ստանալ՝ քաղաքագետը համարում է շատ բացասական երևույթ. «Ընդհանրապես շատ վատ է, երբ ուժային կառույցի և հատկապես հատուկ ծառայությունների ղեկավարը զբաղվում է քաղաքականությամբ: Մանրամասները այստեղ
Մանրամասները 1in.am-ի Տեսանյութում