Shamshyan.com- ի տեղեկություններով Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության վարորդը այնքան է շտապելիս եղել, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել առանց բժիշկների, իսկ բժիշկներին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն գումարտակի նույն դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխասնատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:Մանրամասները այստեղ:
Մանրամասները Shamshyan.com -ի Տեսանյութում