Յուրաքանչյուր սերունդ մտածում է, որ ինքն ավելի լավն է, քան նախորդ սերունդը, որ ինքն ավելի ուժեղ է և իր պոտենցիալն ավելին է, քան նախորդ սերնդինը: Դա բնական է, և հենց երիտասարդների այդ ամբիցիան է շարժիշ ուժը, որի շնորհիվ հեղափոխություն տեղի ունեցավ նաև մեր երկրում:
Ի՞նչ են այսօր ուզում երիտասրադները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ի պատասխան այս դիտարկման և հարցի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ընդգծեց. «Արդարություն են ուզում: Եթե արդարություն չլինի այլանդակ բաներ կկատարվեն…»:
Խոսելով չիրականացված սպասումներից՝ Ռուբեն Հախվերդյանը նշեց. «Ակնհայտ է, որ կան հանցագործներ, ժողովուրդը բողոքում է, թե ինչու են նրանց բռնում-բաց թողնում: Ըստ երևույթին՝ նրանց դատող դատավորներն էլ նույն համակարգից, նույն կաշառակերները, սրիկաներն ու լափողներն են եղել, ո՞նց դատեն, եթե հանցակից են»: «Բարությանը պետք է պատասխանել բարությամբ, չարությանը՝ արդարությամբ»,- ընդգծեց Ռ. Հախվերդյան:
Մանրամասները 1in TV-ի Տեսանյութում