«Հին Նոր տարի. պատմություն և ավանդույթներ…». Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հին Նոր տարի. պատմություն և ավանդույթներ

Հունվարի 13–ի լույս 14–ի գիշերը Հին նոր տարին նշելու ավանդույթը պահպանվել է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում։ Ամանորը կրկնակի նշելը հին պատմություն ունի։
Այսօր կեսգիշերին շատ ընտանիքներում կնշեն Հին նոր տարին։ Սովորական մարդկանց համար սա գավաթ բարձրացնելու և միմյանց շնորհավորելու առիթ է, իսկ հայկական եկեղեցու և ազգագրագետների համար` վաղեմի ժամանակներից պահպանված հետաքրքիր ավանդույթ։
Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։

Նոր՝ Գրիգորյան օրացույցը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր XIII պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր;
Ռուսաստանում Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Նպաստել է նաև այն, որ Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի։

ԽՍՀՄ փլուզումից հետո հետ խորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) և Վրաստանում ոչ պաշտոնական տոնվում է Հին Նոր տարին։ Նախկին Հարավսլավիայի տարածքում՝ Սերբիայում, Չեռնոգորիայում և Մակեդոնիայում։
 

Սիրելի աշխարհասփյուռ իմ Հայ Ժողովուրդ Շնորհավորհում եմ բոլորիդ Հին Նոր Տարին ցանկանում եմ անսահման առողջություն, աշխարհին խաղաղություն, և բոլորիդ իղձերը կատարվեն և Հարգանք ու Սեր...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.