Արմավիրի մարզում նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում են, որ  մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում:

«Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում`

Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում:
Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում:
Տ-3-9 Լոկաշին Հ17 3,2 կմ հատվածի հիմնանորոգում:
Մ-5 Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի մասնակի հատվածների հիմնանորոգում:

Հիշեցնենք, որ 2019-ին Արմավիրի մարզում իրականացվել են 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք 10 կմ-ով ավելի են վերջին երեք տարվա կտրվածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.