«Կարդացե՛ք միջազգային դաշնագրի …և Չփորձեք մյուս անգամ Մարիամ Փաշինյանին բան ասել». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Տարածեք և կարդացե՛ք մինչև վերջ❗️ Ու չփորձեք մյուս անգամ Մարիամ Փաշինյանին բան ասել, այնպես որ այս գրառումս մի տաս անգամ կարդացեք որ ուղեղներիդ ծալքերին հասնի և հանգիստ նստեք տեղներդ....
Այն տկարամիտ և տգետ մարդկանց համար ովքեր օրենքի տարրը չգիտեն...
Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։

Խոսքի ազատության իրավունքը ճանաչված է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն:
Այսօր խոսքի ազատությունն արտահայտման ազատության հետ մեկտեղ ճանաչվում է միջազգային ու ներպետական օրենսդրություններում։ Վերջինս ամրագրված է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 19֊րդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10֊րդ, Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 13֊րդ և Մարդկանց ու ժողովուրդների իրավունքների աֆրիկյան կանոնադրության 9֊րդ հոդվածներում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.