«Երևանում ձյուն է տեղալու, ձյան շերտի բարձրությունը...». Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սոքւրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝

«Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։

Հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։

Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13սմ։

Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.