Թրամփի անակնկալ առաջարկը. Թուրքիան կորցնում է իր նշանակությունը

lragir.am-ը գրում է.  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնվի ու ընդգրկի Մերձավոր Արեւելքի երկրները: Նա անգամ դաշինքի նոր անուն է մտածել՝ NATOME` NATO-Middle East (ՆԱՏՕ-Մերձավոր Արևելք):

«Ինչ հիանալի անվանում՝ NATOME», – ասել է Թրամփը: Նա նշել է, որ ցանկանում է ՆԱՏՕ-ն ավելացնի իր զորքը Մերձավոր Արեւելքում, որովհետեւ այնտեղի խնդիրները միջազգային են:

Թրամփը հայտարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից 2 օր անց: Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ դաշինքը մասնակցելու է ԻՊ դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային, հայտնել է Պետդեպարտամենտը:

Ո՞ր երկրները կարող են դառնալ NATOME անդամ: Առաջինը հնարավոր է Իսրայելն ու Սաուդյան Արաբիան են: Բայց ամենահատկանշականն այն է, որ ՆԱՏՕ-ի հայտնվելը Մերձավոր Արեւելքում Թուրքիային կզրկի տարածաշրջանում դաշինքի միակ անդամի ու ֆորպոստի կարգավիճակից:

Ինչի՞ է ԱՄՆ-ն պատրաստվում Մերձավոր Արեւելքում՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ի սահմանները դեպի Մերձավոր Արեւելք: Վաշինգտոնը, հարված հասցնելով Բաղդադի օդանավակայանին ու վերացնելով իրանցի գեներալ Սոլեյմանիին, հասկացնել է տվել, որ տարածաշրջանում իր ձեռքերը կապված չեն: Իր հերթին, Իրանի հետ չսկսված պատերազմը եւ ԱՄՆ ու Իրանի անսպասելի հաշտեցումը վկայում են, որ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցը:

Եթե ԱՄՆ-ն մտադիր է սահմանները փոխել ու նոր կարգ սահմանել տարածաշրջանում, ապա Իրանը լավագույն դաշնակիցն է: Այն միակ երկիրն է, որի սահմանները չեն որոշվել համաշխարհային պատերազմներից հետո ստորագրված պայմանագրերով եւ չեն վիճարկվում: Տարածաշրջանում գրեթե բոլոր մյուս պետությունները ներկայիս սահմաններում միջազգային պայմանագրերի ծնունդ են, որոնք սկսում են չգործել:

Դեպի Մերձավոր Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, որը փորձում է ամրացնել իր ներկայությունը տարածաշրջանում:  Մանրամասները այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.